ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ

Կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ
26.02.2014 | 13:33

2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագրի ամբողջացումից հետո արդեն այս տարի կմեկնարկի մարզադպրոցների ջեռուցման ապահովման ծրագիրը: 2014-ին ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի:

Այս տարի իրականացվելու են նաև երաժշտական և արվեստի դպրոցների ու գրադարանների հիմնանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կհիմնանորոգվեն երաժշտական 9 և արվեստի 3 դպրոց: Ծրագրում ընդգրկված է նաև 12 գրադարան: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների փոփոխման, տանիքի վերանորոգման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:
Նշենք նաև, որ մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2012-ին նրանց թիվը 8999 էր, ապա նախորդ տարի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների թիվը կազմել է 10037:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ